06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերաբնակեցումը հիմնավոր է միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի  փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ:Երևանի քաղապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նույն շենքում  փաստացի չբնակվող բնակիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է նախկինում արված գույքագրման արդյունքներով, ինչպես նաև քանդման պահին նրանց բացակայությամբ: Սակայն վերջիններս քաղաքապետարան էին ներկայացրել  վերաբնակեցման նպատակ հետապնդող փաստաթղթեր, որոնք թերի էին, ինչն էլ ըստ բնակիչների վերաբնակեցման ուշացման պատճառն էր: Բնակիչների մի խումբը նրանք էին , ովքեր գույքագրումով չէին բնակվել, բայց առկա են եղել բնակության փաստեր, և ըստ այդմ էլ առաջիկայում նրանք կվերաբնակեցվեն: Բնակիչների մի հատվածի դեպքում տվյալ մասնաշենքը չի քանդվել, քանի որ չի 4-րդ կարգի վթարայնության աստիճան չի տրվել: Փոխարենը տրվել է  2 –րդ կարգի վթարայնություն, որի դեպքում բնակիչները չեն վերաբնակեցվում:

Քաղաքապետարանը տվյալ քաղաքացիներին առաջարկել է աջակցություն`մասնաշենքում առկա թերությունները վերացնելու համար: Բնակիչների մել այլ խումբ էլ  հիմնավոր փաստաթղթեր չներկայացրած կամ այդպիսիք չունեցող քաղաքացիներն էին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը լսելով կարծիքներն ու առաջարկությունները,հստակ բացատրեց, որ բնակարան հատկացնելու միակ նախապայմանը հիմնավոր փաստաթղթերն են առ այն, որ վերջիններս բնակվել են և շենքն ազատել են վթարայնության պատճառով: Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքը բնակեցվել էր 2005 թվականին և որպես վթարային գույքագրվել է 2012 թվականին: Բացի 4-րդ կարգի վթարային ճանաչված մասնաշենքից գույքագրման ժամանակ որևէ այլ հատվածում բնակության մասին վկայող որևէ փաստ չի եղել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ