05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող որևէ մեկը համարձակվի ասել, որ ընդդիմությունը միասնական չէ. Հմայակ Հովհաննիսյան

«Թող սրանից հետո որևէ մեկը համարձակվի ասել, որ ընդդիմությունը համախմբված ու միասնական չէ: Դրա ապացույցը այն է, որ այս կլոր սեղան-կոնֆերանսին միասին նստած ենք և կիսում ենք մեր մտահոգությունը՝ առաջիկա Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ», -հրավիրված կլոր սեղան-քննարկման բացման խոսքում հայտարարեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջորդներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պարույր Հայրիկյանը, Պետրոս Մակեյանը, Լևոն Զուրաբյանը և  տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:

«Վարչախումբը տարբեր հնարքների միջոցով կեղծում է քվեարկության արդյունքները: Քաղաքագետների միությունը կողմ է հանրաքվեին, բայց գրանցում է, որ Սահմանադրական բարեփոխումների պահանջ այս պահին չկա: Սերժ սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ու նա հասկանում է, որ հին մեթոդներով չի կարողանում ղեկավարել, փորձում էբ դիմել այլ միջոցների ղեկավարումը չթուլացնելու համար: Սահմանադրական այս հեղաշրջման միջոցով սահմանափակվում է քաղաքացինրի հնարավորությունը ընտրությունների միջոցով իշխանություն ընտրելու առումով»,-ընդգծեց Հավհաննիսյանը:

Հովհաննիսյանը անհանգստանում է, քանի որ նրա խոսքով՝ վարչախումբը արհեստական լարվածություն է ստեղծում:

«Կազմակերպվեց յուրահատուկ մասկի շոու, որը բավականին վախ ու անհանգստություն ներշնչեց  ու դա փորձում է վերագրվել ընդդիմությանը»,-նկատեց քաղաքագետը:

Քաղաքագետը ընդգծում է, որ ընդդիմությունը միասնական է ու շարունակելու է պայքարել երկիրը սադրանքներից զերծ պահելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ