15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գործադիրը ձեռնպահ է մնում

ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հարցում, քանի որ այն ուղղված է Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորման պայմաններում պատգամավորը մեկ ամսվա ընթացքում կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր և բանավոր հարցով, ինչը ստեղծում է լրացուցիչ անհարմարություններ հասարակությանը հուզող տարբեր հարցերի բարձրացման և դրանց պատասխանները ստանալու հարցում:

Նախագծով առաջարկվում է չսահմանափակել պատգամավորներին և հնարավորություն ընձեռել պատգամավորներին յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացքում կառավարությանը դիմել մեկական գրավոր և բանավոր հարցերով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, գործադիրը ձեռնպահ է մնում դիրքորոշում հայտնելուց և ինչպես ԱԺ-ն կորոշի՝ գործադիրը միասնական դիրքորոշում կհայտնի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ