Տիեզերքում չկա ավելի մեծ զորություն, քան Սուրբ Հոգու զորությունն է
«Օ՜, Ամենազոր Աստված, Դու ստեղծեցիր մարդուն Քո պատկերով ու նմանությամբ, կենդանացրիր նրա հոգին, որպեսզի նա կարողանա փնտրել Քեզ և իշխել արարչագործությանդ վրա, արդ սովորեցրու մեզ ճանաչել Քո ձեռքերի արարչությունը, որպեսզի կարողանանք մշակել երկիրը մեր օգտի համար, զորացրու մեր միտքը Քեզ ծառայելու, բաց արա մեր հոգու ականջները, որպեսզի լսենք Քո օրհնաբեր խոսքը, որպեսզի հավատանք Նրան, Ում Դու ուղարկեցիր, որպեսզի մեզ հասկանալի լինի փրկությունը և մեղքերի թողությունը: Այս ամենը մենք խնդրում ենք հենց Նրա՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով:
Ես կարծում եմ, որ գիտնականները, ինչպես և բոլոր մարդիկ, պետք է աշակերտեն Քրիստոսին: Կարծում եմ նաև, որ քրիստոնյաները, որոնց միտքը հակված է դեպի գիտական մտածողություն, պարտավոր են գիտություններ ուսումնասիրել, որպեսզի շարունակեն իրենց համար բացահայտել Տիրոջ փառքն այնքան, որքան կարող է պարփակել նրանց էությունը:
Տիեզերքում չկա ավելի մեծ զորություն, քան Սուրբ Հոգու զորությունն է: Բոլոր հայտնի և անհայտ զորությունները մեկտեղ վերցրած բաղդատելի չեն Աստծո Հոգու զորության հետ: Հոգին հարություն տվեց իսկապես մեռած Հիսուսին: Եվ Պողոսն ասում է, որ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին մեր մեջ բնակվի, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը մեր մահկանացու մարմինն էլ կկենդանացնի Իր Հոգով: Բացի այդ, Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության:» (Հռոմ. 8.11, Բ Տիմ. 1.7):
ՄԱՔՍՎԵԼ Ջեյմս Կլերկ – (1831-1879), անգլիացի ֆիզիկոս, դասական էլեկտրադինամիկայի հիմնադիրը, վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից: Եղել է նաև քրիստոնեական եկեղեցու հովիվ: