07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նախարարը առաջարկեց

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և հեղինակներին առաջարկել ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, օրինագծով առաջարկվող փոփոխություններով հիմնականում կրկնակի չափով առաջարկվում է կրճատել առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները:

Նախարարի խոսքով՝ ներկայումս մշակվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Բացի այդ, 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ