07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը 100 միլիոն տրամադրեց գործուղումներին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների մասով բյուջետային հատկացումները:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում ասաց, որ նախատեսվում է բյուջետային հատկացումների վերաբաշխման եղանակով արտասահմանյան պաշտոնական գործուղումների գումարներն ավելացնել 100 մլն, իսկ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գումարները՝ 30 մլն դրամով:

Հատկացումը կկատարվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նախարարի խոսքով՝ որոշման ընդունումը պայմանավորված է այս ուղղություններով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Այս տարվա բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսային ծրագրերի գծով բյուջեում նախատեսված է համապատասխանաբար՝ 350 մլն և 567 մլն դրամ, որի դիմաց նոյեմբերի 9-ի դրությամբ արդեն ֆինանսավորումը կազմում է համապատասխանաբար՝ 292.3 մլն և 564.8 մլն դրամ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ