10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արա Աբրահամյանը՝ «Ազգային միասնության» նախագահ

Նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։

Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան-Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։

Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվեց Շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Արա Աբրահամյանի բազմաթիվ հանդիպումները Երևանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ՝ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ և այլն։

Կազմկոմիտեն որոշեց Շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու և հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ և համապատասխան կառույցներ։ Նախատեսվում է, որ Շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչև այդ՝ կազմկոմիտեն կձևավորի իր աշխատանքային գրաֆիկը։ Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաև կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում և Ֆրանսիայում։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ