27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ենթադրյալ ահաբեկիչներին վարձով տուն տված կինը հարցաքննվել է

Ենթադրյալ ահաբեկիչներին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկը վարձով տրամադրած տանտիրուհին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն հարցաքննվել է հետաքննիչի կողմից:

Նրա պատմելով, իրեն հարցրել են, թե ովքեր են եղել, ինչպես են գտել իր բնակարանը, արտասովոր կամ կասկածելի բաներ նկատել է, թե ոչ: Տանտիրուհին նշեց, որ չգիտի` արդյոք հարևաններից որևէ մեկին նույնպես հարցաքննել են, թե ոչ: Պատմեց, որ առավոտյան եկել են ոստիկանները, «Ալֆա»-ի աշխատակիցների հատուկ գործողություններից հետո զննել տունը, ապա հեռացել: Այս պահին առանձնատան շրջակայքում ոչ մի ոստիկան չկա, ոչ ոք հսկողություն չի իրականացնում:

Տանտիրուհին հոգեկան ծանր ապրումների մեջ է: Մինչև այս պահը չի հասկանում տեղի ունեցածը: Դժգոհեց, որ  հոգնել է մարդկանց ներկայությունից և շեշտեց, որ այդչափ ուշադրությունն իր տան նկատմամբ ավելի է ազդում իր հոգեվիճակի վրա: Տանտիրուհու խոսքով՝ այս պահին տանը բացի հարազատներից ոչ ոք չկա:

Հետաքրքրականն այն էր, որ տարածքում անսովոր լռություն էր, փողոցում երևում էին հատուկենտ անցորդներ, երևի թե հարևանները նախընտրում են ավելորդ ուշադրություն չգրավել:

Լուսանկարը՝ Henaran.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ