23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ աչք ունի աթոռի վրա

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդգրկված պատգամավորները առավելապես զբաղված են «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությամբ, ինչի արդյունքում ԵԽԽՎ-ում արդեն ունենք երկու հակահայ զեկույց: Լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը պարզաբանեց, որ պատվիրակության անդամներն փաստաթղթեր են ուսումնասիրում, փաստաթղթեր և նամակներ են պատրաստում և աշխատանքները նկատելի են:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ որքա՞ն է պատվիրակության մեղքի բաժինը` հաշվի առնելով այն, որ ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի թվով երկրորդ հակահայ զեկույցը, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին` Նաղդալյանը շտապեց պատասխանել.

«Չեմ ընդունում այն տարբերակը, որ մենք դժվարություններ ենք ունենում: Առաջին հերթին մտածում ենք ոչ թե խորքային վերլուծության կամ ճիշտ արձագանքի, այլ մեղավորներ գտնելու մասին: Մտածում ենք որևէ մեկի վրա ուղղենք մեղավորության սլաքը և մտածենք, թե որևէ մեկն այս պարագայում կարող է օգտվել և զբաղեցնել սրա կամ նրա տեղը»:

Նաղդալյանի պաշտոնի վրա որևէ մեկն «աչք ունի՞», հարցրին. Նաղդալյանը չի կարծում, թե մեկը իր պաշտոնի վրա «աչք ունենալու» հիմքեր կարող է ունենալ: Ի դեպ, Նաղդալյանը պատվիրակության նախագահությունը նույնիսկ պաշտոն չի էլ համարում.

«Սա ծանր աշխատանք է, ով ուզում է թող այն կատարի: Ասեմ, որ պատվիրակության անդամներ նշանակելը խմբակցությունների որոշելու խնդիր է»: Հարցրինք՝ ինչո՞ւ մեր պատվիրակությունը չի նախաձեռնում հակաադրբեջանական զեկույցներ.

«Իզուր եք կարծում, որ հակաադրբեջանական զեկույցներ չենք նախաձեռնում: Մենք էլ ենք նախաձեռնում տարբեր բնույթի զեկույցներ, սակայն միշտ չէ, որ դա երևացող է կամ երևում է, թե զեկույցի տակ ում ստորագրությունն է դրված»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ