13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

“”Հանրապետականը” ՍՊԸ չէ” /վիդեո/

Հունվարի 10-ին կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը: Ինչպես նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկար ժամանակ է, իրար չէին հանդիպել, ուստի քննարկեցին շատ հարցեր:Մասնավորապես կարեւորվեց ընտրությունների անցկացումը, այն, ըստ խոսնակի` պիտի լինի ժողովրդավարական: Քարոզարշավի հարցեր քննարկվել են, սակայն դրանք մանրամասն կքննարկվեն ՀՀԿ շտաբի նիստում:

Շտաբի պետը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, իսկ մարզային շտաբի համակարգողները դեռ չեն որոշվել: Էդուարդ Շարմազանովը հերքեց այն տեղեկությունները, որ մարզերում արդեն շտաբի պետի աթոռի համար կռիվ է ընթանում: “Հանրապետկանում երբեք պաշտոնների, շտաբերի պետերի կռիվ չի կարող լինել, Հանրապետականը ՍՊԸ չէ, այլ քաղաքական ուժ է, որը համախմբված է իր առաջնորդի եւ գաղափարախոսության շուրջ”,-ասաց Շարմազանովը: 

Ճեպազրույցի մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ