14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իտալացի հայտնի երաժիշտը համերգային ծրագով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը տեղեկացրեց, որ հունվարի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ համերգային ծրագրով հանդես կգա իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ:

Համերգի ընթացքում կհնչեն հայտնի կոմպոզիտորներ Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Ռոբերտո Մոլինելիի, Էնրիկո Բլատիի, Նինո Ռոտայի ստեղծագործություններից, ինչպես նաեւ հատուկ անակնկալ կլինի հայ հանդիսատեսի համար` Մարտին Պալմերիի “Տարվա եղանակները” ստեղծագործությունը:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ համերգային ծրագիրը կազմված է ըստ հայ հանդիսատեսի ճաշակի, քանի որ այն կազմվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Հայտնի ակորդեոնահարը որոշել է տարեկան մեկ համերգ ունենալ Հայաստանում: Երեւանյան համերգից հետո երիտասարդ երաժիշտը համերգային ծրագրերով հանդես կգա Համբուրգում եւ Իտալիայում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ