12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Էներգետիկայի նախարարն այդպես էլ տեղ չհասավ

ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո խուսափեց իրեն սպասող լրագրողներից, որոնց հետաքրքրող հարցն, իհարկե, վերաբերում էր Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացմանը:

Հիշեցնենք, որ գազի սակագնի փոփոխության շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններ էին ընթանում: Էներգետիկայի նախարարն ավելի վաղ խոստացել էր լրատվամիջոցներին հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնել տարեվերջին: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիս, սակայն Արմեն Մովսիսյանը չհրավիրեց: Իսկ այսօր տեսնելով կառավարության միջանցքում հավաքված եւ իրեն սպասող լրագրողներին, նախարարը խուսանավեց, խոստացավ մոտենալ լրագրողներին, բայց այդպես էլ տեղ չհասավ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ