18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուրեմն կարմիր գծերը խախտելն էլ պետք է տանենք քրեական դաշտ. սա խայտառակություն է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անընդունելի է համարում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նշենք, որ ԱԺ-ում արտահերթ քննարկվող այդ նախագծով առաջարկվում է քրեական գործ սահմանել այն դեպքում, երբ գրավ դրված գույքը դիտավորությամբ փչացրել են:

«Չի կարելի քաղաքացիաիրավական հարցերը տեղափոխել քրեական դաշտ: Դե, ուրեմն կարմիր գծերը խախտելն էլ պետք է տանենք քրեական դաշտ, որովհետև եթե մեկին դատենք, մնացածը կսպասեն մինչև լավ կանաչի, նոր անցնեն»,- մեկնաբանեց պատգամավորը` միևնույն ժամանակ ընդունելով, որ ոլորտում խնդիր կա և առաջարկեց կարգավորել քաղաքացիաիրավական ոլորտը: Ըստ Ջհանգիրյանի` կառավարության առաջարկած նման լուծումը խայտառակություն է:

«Առանց այդ էլ մեր քաղաքացիներն իրավական համակարգի կողմից պաշտանված չեն, դատարանները անկաշառ չեն, սրանով լծակ ենք տալիս իրավապահ մարմինների ձեռքը: Կատարելագործեք քաղաքացիաիրավական կարգը, ոչ թե քրեական «մուրճը» բերեք, որ զարգացնեք քաղաքացիաիրավական հարցը»,- վստահություն հայտնեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ