24 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Շմայսի» մակարդակի հայտարարությունները չի մեկնաբանում

Եթե տարիներ շարունակ դրսևորում ես անպատասխանատու վերաբերմունք, ապա դա արտացոլվում է, թե Եվրադատարանում, թե ԵԽԽՎ-ում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նկատեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ԵԽԽՎ-ում վերջերս ընդունված հակահայ զեկույցի մասին` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» անվանմամբ:

Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այդ զեկույցի գոյության պատասխանատուն ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն են, այլ Արտաքին գործերի նախարարությունը, որը որդեգրել է արտաքին քաղաքականության համապատասխան ռազմավարություն:

Խոսելով «Նոր Հայաստանի» հանրային փրկության ճակատի կողմից դեկտեմբերի 1-ին հրավիրված հանրահավաքից՝ Փոստանջյանը ռեալ համարեց, որ կարող է լինել իշխանափոխություն և մեծաքանակ ուժերի մոբիլիզացիա: Պատգամավորը վրդովվեց այն հանգամանքից, որ լրատվականներից մեկը լուրջ է ընդունել պատգամավոր Մանվել Բադեյանի այն հայտարարությունները, թե իբրև ինքը ԱՄՆ դեսպանատանն ասել է, որ արյունահեղությամբ իշխանափոխության կողմանկից է: Փոստանջյանը նման հայտարարությունը համարեց «Շմայսի» մակարդակի և չցանակցավ մեկնաբանել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ