27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը որոշեց` ճիշտ է պահպանել սեփականությունը

ԲՀԿ անդամ, դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտը ամայացած վիճակում չէ, սակայն կաթվածահար վիճակում է: Նրա համոզմամբ, դա բարդ հիվանդություն է եւ երկար ժամանակ է պահանջվելու բուժման համար: Առաջադրված թեկնածուների մասին, Բոստանջյանն ասաց, որ ոչ ոք չի կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարօրինակ է համարում, որ  քաղաքական փորձ, ծրագիր ունեցողները չեն մասնակցում ընտրություններին:

“Ոմանք կարծում են, թե նախագահի պաշտոնը Քաջ Նազարի պաշտոն է, որ գան նստեն, ասեն` բերեք այս կողմ, բերեք այն կողմ: Եթե այսպես շարունակվի, ունենալու ենք այն, ինչ ունենք: Պետք է լինենք պահանջատեր եւ այդ պահանջները ներկայացնենք, որ գոնե նվազագույնը իրականացվի, որպեսզի պատրաստվենք հաջորդ ընտրություններին, որը բոլորովին այլ է լինելու”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է անցած էտապ համարենք երեք նախագահների ժամանակաշրջանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հունվարի  վերջում կայանալիք արտահերթ համագումարի ժամանակ կորոշի, թե ում է սատարելու: Արամ Սարգսյանը ոչ մեկին երդում չի տվել, ու հնարավոր է նույնիսկ ընդդիմություն դառնան:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների չառաջադրվելուն, ապա Սարգսյանի խոսքով, ոչ մեկը չի կարող պարտադրել քաղաքական ուժերին: “Եթե ՀԱԿ-ը զգար, որ ունի նույն ուժը, ինչ 2008-ին էր, ընտրությունների կգնար:

Լևոն Տեր Պետրոսյանը նաև սպասում էր, թե արդյոք արտասահմանյան ուժերը կընդունեն նրան, թե իրեն կսպասի Սահակաշվիլիի ճակատագիրը: Ծառուկյանն էլ որոշեց, որ ավելի ճիշտ է պահպանել իր սեփականությունը, քան մասնակցել”, – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ