18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընդունելություն` ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում գտնվող Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներին` դեկան Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Թավիթյան հիմնադրամի կատարած աշխատանքը հիրավի ազգանվեր գործունեություն է, որը հնարավորություն է ընձեռում է հայ երիտասարդներին ուսանել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում: Իր պատասխան խոսքում Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանը նշեց, որ այսուհետ ևս շարունակելու են իրենց ծրագրերը և աջակցությունը Հայաստանի պետական կառավարման մարմինների երիտասարդ ներկայացուցիչներին` Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսւոմնառություն ստանալու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի պաշտպանության նախարարության, Թավիթյան հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այնուհետև ՀՀ ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Շուլցը: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայ մասնագետներին ներկայացրեց պրոֆեսոր Շուլցին, որը մեծ ճանաչում ունի աշխարհում, որպես միջազգային անվտանգության ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:

Պրոֆեսոր Շուլցը ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ինչպես նաև Հայաստանի պետական կառավարման այլ գերատեսչությունների ներկայացուցիչների համար հանդես եկավ «Զինված խմբեր, ավտորիտար պետություններ և անկանոն ռազմագործողությունների ռազմավարություններ» վերնագրով դասախոսությամբ, որից հետո պատասխանեց ներկաների հարցերին:

Դասախոսության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ, որտեղ նրանց ներկայացվեց ստեղծվող Պաշտպանական ազգային հետազոտությունների համալսարանի վերաբերյալ բրիֆինգ, ինչպես նաև շրջայց անցկացվեց նորակառույց մասնաշենքում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ