23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

2016-ի բյուջեն հնարավորությունների բյուջե է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով 2016թ-ի բյուջեի մասին, ասաց, որ ծախսերի կեսը բաժին է ընկնում սոցիալական ոլորտին, ինչը հուշում է, որ այս ոլորտի հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են և անում է հնարավորը լուծելու այդ խնդիրները:

«Իհարկե ձեռնարկվող քայլերը բավարար չեն, բայց երկարատև գործընթաց է, և առաջին հերթին պայմանավորված է երկրի ֆինանսական հնարավորություններով: 2016-ի բյուջեն հնարավորությունների բյուջե է: Այս տարի էլ կառավարությունը կոնկրետ քայլեր է նախաձեռնում գործարար միջավայրի բարելավման համար, հուսով եմ, որ ՓՄՁ-ների զարգացման հնարավորություններին ևս ուշադրություն դարձվի»,-մեկնաբանեց Գալուստ Սահակյանը:

Խոսելով բյուջեի իրատեսության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ մենք ապրում ենք աշխարհաքաղաքական և համաշխարհային տնտեսական զարգացումների բարդ պայմաներում, որոնք անուղղակի անդրադարձ են ունենում մեր տնտեսության վրա:

«Մենք գիտենք, որ երկրում կան բազում խնդիրներ, և մենք լի ենք վճռականությամբ ապահովելու երկրի զարգացումը: Հանուն մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի՝ մեր խնդիրը երկրի զարգացումն ու զորացումն է, որին հասնելու համար ունենք և քաղաքական կամք, և հստակ նշված ծրագրեր»,- եզրափակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ