Ինձ չի հետաքրքրում` ով ում հետ է քնում. Ստյոպա Սաֆարյան
«Ի գիտություն Ռոբերտ Ահարոնյանի պետք է ասեմ, որ ի տարբերություն իրեն ես չեմ սիրում հետաքրքրվել՝ ով ո՞ւմ հետ է քնում, ի՞նչ դիրքում է քնում, և որտե՞ղ է քնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի մեղադրանքին, թե «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը համացանցում արված գրառմամբ դիպել է վերջինիս արժանապատվությանը՝ ասաց Սաֆարյանը.
«Ինձ հետաքրքրել է առնվազն շատ կասկածելի թվացող կամպանիան, որը ղեկավարում էր Ռոբերտ Ահարոնյանը եվրոպական արժեքները նույնականացնելով միասեռականությյան հետ: Ահարոնյանի անձի նկատմամբ ես հետաքրքրություն չեմ կարող դրսևորել: Անկեղծ ասած՝ ես ցանկություն չունեմ քննարկելու այդ անձնավորության ո՛չ անձնական, ո՛չ էլ ինտիմ կյանքը: Ի տարբերություն իրեն ես մարդատյաց չեմ, հոմոֆոբ չեմ: Հարգում եմ յուրաքանչյուր մարդու ընտրությունը իր երջանկությունը գտնելու հարցում»:
Նշենք, որ երեկվանից համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Սոցիալիստական կուսակցության առաջնորդը սկայպով շփվում է նույնասեռականի հետ: