16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վահե Հովհաննիսյանը հիշեց եռյակի 12 կետերը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ 2016 թվականի տարեկան բյուջեին: Նա նշեց, որ իշխանությունն ասում է, թե սա այսօրվա բյուջեն է, առավելագույնն է, ինչ հնարավոր է, իսկ, ահա, իշխանությունից դուրս գտնվողներն ասում են, որ վատ բյուջե է: Պատգամավորը վստահ է, որ երկու ձևակերպումները ոչ թե իրարամերժ են, այլ՝ լրացնող: Պատգամավորը հորդորեց, պետք չէ որ մեղավորներ փնտրել պետք չէ:

«Թիրախ ընտրելը ճաշակի, պատվերի հարց է, բայց դրանից խորքային խնդիրները չեն լուծվում: Մենք ունենք Ղարաբաղի, արտագաղթի, սահմանների պաշտպանության խնդիր, ու ամեն սխալ տնտեսական քայլ, դանդաղած նախագիծ, մսխված հնարավորություն հարվածելու է երկրի անվտանգությանը: Ով որ սա հասկանում է, պետք է համարվի համախոհ, մի կողմ դնի մեղավորների անիմաստ փնտրտուքը, ու շարժվենք առաջ, որովհետև ժամանակ չունենք»,- մեկնաբանեց ԲՀԿ պատգամավորը:

Պատգամավորը նաև դիմեց իշխանություններին` շեշտելով, որ փետրվարից մեղմվեց քաղաքական սրությունը:

«Ի՞նչն էր խանգարում լուծումներ գտնել հայտնի 12 խնդիրների շուրջ: Քաղաքական կուսակցությունները դադարեցին դրանց մասին հիշել, բայց խնդիրը հո չվերջացա՞վ, դրանք սոցիալական խնդիրներ էին: Իշխանությունը պետք է երկխոսեր հանրության հետ, այդ կետերից յուրաքանչյուրով կարելի էր մեղմել մի ամբողջ շերտ»,- հաստատեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ