31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին թիրախը Սերժ Սարգսյանն է

«Ովքեր «այո» են ասում այս սահմանադրությանը,  ընդունում են, որ  սահմանադրական բարեփոխումներն ուղղված են ոչ թե ժողովրդավարության հաստատմանը կամ մարդկանց ապրելակերպի լավացմանը, այլ նրան, որ 2018 թ-ին ավարտվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը, այդ պատճառով սահմանադրությունը փոխվում է, որից հետո նախագահը կարող է ԱԺ նախագահ դառնալ:

Բնականաբար, այդպիսով նա ամրապնդում է իր իշխանությունը և հասկանալի է, որ սահմանադրության մեջ «այո» ասելու շարժիչ ուժը հենց «Հանրապետական» կուսակցությունն է և նրա նախագահը: Իսկ մյուս ուժերը, լինի դա ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, լուրջ քաղաքական դեր չեն կատարում քաղաքական դաշտում, որպեսզի նրանց հետ բանավեճի մեջ մտնեն «ոչ»-ի կողմնակիցները: Այդ պատճառով շեշտվում է միայն Սերժ Սարգսյանի անունը որպես առաջին թիրախ, 2-րդ թիրախը ՀՀԿ-ն է»:

Այսպես է քաղաքագետ Արմեն Բադալյանը մեկնաբանում այն, որ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ արդեն մեկ ամիս բարեփոխումներին դեմ ուժերը պայքարում են Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած կուսակցության դեմ հակաքարոզչությամբ և ոչ թե բովանդակային քննարկումներով: Թեև ընտրողի առջև դրված է երկրի մայր օրենքը, խնդիրը ներկայացվում է Սերժ Սարգսյանի լինել չլինելու համատեքստում:

0

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ