Վերարտադրության հարց են լուծո՞ւմ
«Առաջինը՝ մեր ժողովուրդը սովոր է խորհրդարանական կառավարման համակարգին: Մեր երկրի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Դրանից առաջ զուտ իրավական տեսանկյունից վերցրած՝ Հայաստանն ունեցել է կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ երկրորդ խնդիրն այն է, որ մեր նման հարևաններ, արտաքին աշխարհի կողմից մարտահրավերներ ունեցող երկիրը իրավունք չունի քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվությունը թողնել միայն մեկ մարդու վրա: Դա չափից դուրս վտանգավոր է»,-այսօր՝ նոյեմբերի 17-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ թորոսյանը:
«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն էլ անդրադառնալով Թորոսյանի տեսակետին նշեց. «Հանրապետական կուսակցության ստեղծումից ի վեր,նրանք երբևէ նման հարց առաջ չեն քաշել: Երբեևէ չի հնչել նման բան որպես կուսակցության կարծիք»:
Հովհաննիսյանը նշեց, որ «Հայազն» կուսակցությունը դեմ է նոր Սահմանադրությանը, նախ, քանի որ դա վատ փաստաթուղթ է, հետո էլ իշխանությունը փորձում է դրանով իր վերարտադրության հարցը լուծել. «Իրենց մեջ նախագահի վստահելի թեկնածու չեն գտնում, ով հետագայում կարող է այդ 100-300 հոգու լավ կյանքը երաշխավորել, դրա համար էլ որոշել են անցնել խորհրդարանական համակարգի»,-ընդգծեց Հովհաննիսյանը: