Բռնաբարության փորձի մասին ահազանգը չի հիմնավորվել. ՔԿ
Սյունիքի մՍյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Սյունիքի մարզի բնակչուհուց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Ոստիկանության բաժնում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ամուսնու ծանոթ ոմն Տիգրանը, այցելելով իրենց տուն, փորձել է իրեն բռնաբարել։
Պարզվել է ոմն Տիգրանի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, ամուսնացած, երկու անչափահաս երեխաների հայր:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած բնակչուհին, ամուսնացած լինելով, 2015թ. հուլիսին ծանոթացել է երկու երեխաների հայր Տիգրանի հետ և շփվել: Տան անդամների բացակայության ընթացքում փոխադարձ համաձայնությամբ տղամարդն այցելել է նրան: 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նա հերթական անգամ այցելել է կնոջ բնակարան, որի ժամանակ նրանք վիճաբանել են՝ ուտելիքի շուրջ, և տղամարդը հեռացել է: Երբ տուն է եկել ամուսնու մորաքույրը, կինը, մտածելով, որ նա կասկածել է իրեն դավաճանության մեջ, ինչպես նաև բարկացած լինելով, հայտնել է, թե Տիգրանը փորձել է բռնաբարել իրեն, որի մասին նաև Ոստիկանությունում տվել է սուտ մատնություն:
Քննության արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել մերժել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու դեպքով քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ տղամարդու հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:արզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Սյունիքի մարզի բնակչուհուց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Ոստիկանության բաժնում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ամուսնու ծանոթ ոմն Տիգրանը, այցելելով իրենց տուն, փորձել է իրեն բռնաբարել։
Պարզվել է ոմն Տիգրանի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, ամուսնացած, երկու անչափահաս երեխաների հայր:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած բնակչուհին, ամուսնացած լինելով, 2015թ. հուլիսին ծանոթացել է երկու երեխաների հայր Տիգրանի հետ և շփվել: Տան անդամների բացակայության ընթացքում փոխադարձ համաձայնությամբ տղամարդն այցելել է նրան: 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նա հերթական անգամ այցելել է կնոջ բնակարան, որի ժամանակ նրանք վիճաբանել են՝ ուտելիքի շուրջ, և տղամարդը հեռացել է: Երբ տուն է եկել ամուսնու մորաքույրը, կինը, մտածելով, որ նա կասկածել է իրեն դավաճանության մեջ, ինչպես նաև բարկացած լինելով, հայտնել է, թե Տիգրանը փորձել է բռնաբարել իրեն, որի մասին նաև Ոստիկանությունում տվել է սուտ մատնություն:
Քննության արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել մերժել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու դեպքով քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ տղամարդու հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: