11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տոլմա սիրող Բուլղարիայի դեսպանը շնորհավորեց նաեւ Henaran.am-ի ընթերցողներին /վիդեո/

Բացառիկ հարցազրույցների շարքից  ներկայացնում են ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովի հարցազրույցը:

-Պարո՛ն դեսպան, Բուլղարիան եւս նորեկ է Եվրամիությունում: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են ազդել երկրի եվրաինտեգրման գործընթացի վրա:

 

Ժողովրդավարական երկրների համար ընտրությունները բնականոն ընթացք պետք է լինեն: Վստահ եմ, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները դրա ապացույցը կլինեն: 2012 թ-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բավականին լավ էին կազմակերպված, շատ ավելի լավ, քան նախորդներն էին: Եվ սա ամրագրված է եղել նաեւ ԵԱՀԿ-ի կողմից: Վստահ եմ, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով եւ 2013թ. նախագահական ընտրությունները կազմակերպվելու են էլ ավելի բարձր մակարդակով, ինչը միանշանակ դրականորեն է ազդելու եվրաինտեգրման գործընթացների վրա:

 

-Ի՞նչ զարգացում տեսնում եք հայ-բուլղարական հարաբերություններում:

Երկու երկրները հսակ որոշել են խորացնել հարաբերությունները: 2012թ.- ին, երբ ես նշանակվեցի արտակարգ եւ լիազոր դեսպան, դեսպանատան կազմը երկու անգամ ընդլայնվեց. երկու դիվանագետից դարձավ չորս:  Սա նշանակում է, որ Բուլղարիան լուրջ մտադրություն ունի ավելի սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Շարունակում են զարգանալ հատկապես տնտեսական հարաբերությունները:  Իհարեկ բուլղարական ոչ բոլոր ապրանքները կարող ենք գտնել Հայաստանում եւ հակառակը: Բուլղարական կողմի հաշվարկներով՝ հայ-բուլղարական ապրանքաշրջանառությունը կազմում է 26 մլն, իսկ հայկական կողմի հաշվարկներով՝ 10 անգամ բարձր՝ 260 մլն.:  

Բուլղարարական տվյալը հենվում է միայն ուղիղ ապրանքաշրջանառության վրա, իսկ Հայաստանը ուղիղ ապրանքաշրջանառությանը գումարում է նաեւ միջնորդվարվածը, երբ օրինակ՝ բուլղարական ապրանքները գնվում են երրորդ երկրից: Ինչեւէ, սա ցույց է տալիս հայկական կողմի հետաքրքրությունը բուլղարական ապրանքների հանդեպ: Ըստ հայկական վիճակագրության՝ Բուլղարիան  երրորդ, երբեմն չորրորդ տեղն է գրավում հայկական ապրանքների արտահանման համար: Մշակութային կապերը եւս փորձում են զարգացնել: Ես միշտ հիացել եմ հայկական մշակույթով: Հայ ժողովուրդն ունի իր այբուբենը: Միայն սա բավարար է ասելու, որ Հայաստանն իր ներդրումն ունի համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Շատ քիչ ազգեր կարող են հպարտանալ, որ ունեն իրենց ուրույն ու ոչ մեկի չնմանվող գիրն ու լեզուն:

Ո՞ր ոլորտում Բուլղարիան կարող է կիրառել Հայաստանի փորձը:

Բուլղարիայում չկա հայկական այն ավանդույթը, երբ այդքան բազամազան ուտեստ ու աղանդեր են պատրաստվում չոր մրգերից: Ես շատ տպավորված եմ, երբ Հայաստանում կոմպոտից ու մուրաբայից բացի, մրգերից պատրաստում են քաղցրավենիք բազմազան տեսականի՝ անգամ տորթեր: Անխոս, հայկական անզուգական կոնյակը բացառիկ երեւույթ է: Հայ ոսկերիչների գործերը եւս անզուգական են: Ահա այս ոլորտներում հայերի բացառիկ փորձը ցանկալի է կիրառել նաեւ Բուլղարիայում:

Դեսպանը Տիգրան Պետրոսյանին խոստովանել է, որ աշխարհի ցանկացած երկրում փնտրում է հայկական խոհանոց: Դեսպանի խոստովանությունն ու մաղթանքները տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ