13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին` նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը չորս տասնյակից ավել մարդկային անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Խստորեն դատապարտելով ահաբեկչական գործողությունները՝ Վեհափառ Հայրապետը վշտակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ժողովրդին։
«Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը մխիթարություն պարգևի մահացածների հարազատներին և առողջություն շնորհի ահաբեկչությունից տուժած վիրավորներին:

Մեր մաղթանքն է, որ Լիբանանի բարեպաշտ ժողովուրդը շուտով հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ կյանքն ու ստեղծագործ աշխատանքը», – ասված է Նորին Սրբության ցավակցագրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ