15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ի՞նչ կանի էթիկայի հանձնաժողովը «Շմայսին»

Պարապուրդի մատնված Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր կքննի և եզրակացություն կտա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումին` ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` «Շմայսի» հայտարարության վերաբերյալ:

Դիմումի հիմք են հանդիսացել պատգամավորի այն հայտարարությունները, ըստ որի՝ վերջինս սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Էթիկայի հանձնաժողովը բավարարել էր դիմումը՝ փաստելով, որ պատգամավորն էթիկայի խախտում է թույլ տվել:

Առաքել Մովսիսյանը չի ցանկանում մեկնաբանել այս առնչությամբ որևէ հարց: Նա նախընտրեց հեռանալ առանց արձագանքելու լրագրողների հարցերին:

Նկատենք, էթիկայի հանձնաժողովը որոշելու է՝ արդյո՞ք կա էթիկայի խախտում, թե ոչ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ