29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շատ իմանալու, քիչ խոսելու ժամանակն անցյալում է

Մինչև սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ նշանակվելը (1985թ.) Կարլեն Դալլաքյանն աշխատում էր Գիտությունների ակադեմիայում: Կենտկոմի քարտուղարի այդօրինակ որոշումն ամենուր տարատեսակ մեկնաբանությունների առարկա էր՝ բացի արտերկրի համար ռադիոհաղորդումներ հեռարձակող մեր վարչությունից: Խոսում էին, որ նա Արշակ Չոպանյանի մասին մենագրություն գրելուց հետո լրջորեն զբաղվում է սփյուռքի պատմության ուսումնասիրությամբ: Դա ինձ շատ հետաքրքեց և երբ նրա հետ հարցազրույց վարելու հանձնարարություն ստացա՝ մի կողմ դրեցի կուսակցական ղեկավարների մասին պատկերացումներիս տհաճությունն ու պատրաստվեցի հանդիպմանը:

Կարլեն Դալլաքյանը հուսախաբ չարեց՝ իր աշխատանքի մասին պատմեց ամենայն սիրով, հետաքրքիր փաստերով ու իհարկե՝ սփյուռքահայերի ունկերը շոյող մակդիրներով: Կարելի է ասել՝ մանրամասնորեն ներկայացրեց «Հայ սփյուռքի պատմություն» ապագա աշխատության ամբողջական բովանդակությունը՝ նախաբանով և հինգ գլուխներով: Որքան նոր փաստեր իմացա և որքան հետաքրքիր մեկնություններ լսեցի: Չոպանյանի մասին գրքից գիտեի, որ Կարլեն Դալլաքյանը խոսքի անմրցելի վարպետ է, սակայն սպասումներիցս ավելի ստացածս եղավ:

Ես կախարդանքով լսում էի նրան, ժամանակ առ ժամանակ հարցեր տալիս, բայց հարցազրույցի ամբողջ ընթացքում չէի կարողանում հայացքս պոկել դիմացի պատին փակցված քարտեզից: Տեսնում էի պատմական Հայաստանն ու Մերձավոր Արևելքը՝ ծածկված ինչ-որ գծերով ու սլաքներով: Այդ գծերը ցեղասպանության ճնապարհները չէին, ես դրանք լավ գիտեի, մեկ այլ երևույթ էին երևակում, թե ի՞նչ՝ չէի համարձակվում հարցնել, որպեսզի զրուցակցիս խոսքի թելը չկտրվի:

Նա նրբանկատ մարդ էր, երբ իր ուղերձն էլ մեր հայրենակիցներին հղեց ու ես ձայնագրիչն անջատեցի՝ բազմանշանակ ժպտաց.

-Այս քարտեզի մասին ես չէի կարող խոսել, դա գրեթե գաղտնիք է:

Բռնելով հետաքրքրությունից վառվող հայացքս՝ նա լրջացավ, մտահոգության մի խիտ ստվեր մթագնեց պատկառազդու դեմքը:

– Բայց եթերից դուրս կասեմ. սրանք այն ուղիներն են, որոնցով հայերին իրենց բնօրրանից սկզբում գաղթեցրել են Մերձավոր Արևելք, այնուհետև Ամերիկա: Իհարկե, նպատակները ազգի բնաջնջումն է եղել, բայց քանի որ հարյուրհազարավորները փրկվել են՝ նրանց էլ քշել են հայրենի ափերից հեռու: Որքան կարելի է՝ հեռու: Երբ 1923 թվականի հուլիսի 24-ին Լոզանի պայմանագիրը կնքվեց՝ հայերը հասկացան, որ Սևրի պայմանագիրը թաղվեց, նրա հետ էլ՝ իրենց հույսերը, որ ոչ մի Ազգային տուն կամ Ազգային օջախ չի ստեղծվելու:

Եղեռնից մազապուրծ հայերն այլ ելք չունեին, քան առաջարկվող «օգնությունն» ընդունելը: Ամերկահայ կազմակերպություններն էլ այնտեղից էին կոչեր ուղարկում, որպեսզի փրկվածները չպայքարեն, այլ տաճիկ բանվորների հետ «բարվոք հարաբերություններ» հաստատեն: Ամեն բան անում էին, որ ունենան Հայկական լեռնաշխարհ՝ առանց բնիկների: Ահա այդ անմարդկային ծրագրի էությունը:

-Ովքե՞ր էին անում,-հարցրի ես, քանի որ այն ժամանակ դեռ կարծում էի, թե Հայոց ցեղասպանության միակ հեղինակը թուրքն է եղել՝ իր քուրդ գործիքով:

-Ովքեր հղացել էին Մեծ եղեռնը: Ովքեր ստեղծել են Ամերիկան ու նրա մեծադղորդ դեմոկրատիան: Նրանք մշտարթուն սպասում են մեր ոչնչացմանը, ավելի ճիշտ՝ հենց իրենք են դա նյութում ու իրագործում: Տեսեք, թե Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում. այն արաբական աշխարհը, որ իր ծոցում հային սիրով տեղ էր տվել՝ հիմա բախումներից փոթորկվում է: Հետևա՞նքը՝ հայերի արտագաղթը և կրկին՝ դեպի Ամերիկա:

Կարլեն Դալլաքյանն ուսուցչի նման կանգնեց քարտեզի մոտ ու սկսեց իր ասածները հիմնավորել աշխարհագրորեն, թվերով ու փաստերվ ցույց տալով, թե Արևմտյան Հայաստանի որ վայրից որքան հայ է արտաքսվել, սպանվել, սովահարության մատնվել, վերաբնակեցվել:

Ես լսում էի մղձավանջային երազից արթնանալ չկարողացող երեխայի նման: Նա շարունակում էր.

– ԱՆՉԱ-ի մասին լսած կլինեք:

– Իհարկե, այդ կազմակերպությունն է հազարավոր հայերի փրկել, մեր հայրենակիցներին ձայնագրելիս այդ անունն անընդհատ լսում եմ:

– Կիմանաք, իսկ գիտե՞ք, թե ինչու էին փրկում:

Հակասական ապրումների ներքո պատասխան չտվեցի, այն պահն էր, երբ իմացածս ու լսածս միմյանց դեմ գրոհում էին:

– Նույն պատճառով, որպեսզի Հայկական լեռնաշխարհում հայ չմնա: Թող հայերը քշվեն Ամերիկա, այնտեղ նրանց համար մի ոտնատեղ կճարվի, բացի դրանից՝ ստեղծող ազգ են՝ իրենց երախտագիտորեն կծառայեն:

– Մեր քարքարոտ երկիրն ինչո՞ւ է նրանց հրապուրում:
Ակնարկն արդեն թուրքերին չէր վերաբերում, այլ իրական հասցեատիրոջը՝ հրեաներին:

– Սա սովորական երկիր չէ՝ Հայաստանը տեղովը գանձ է: Մենք չգիտենք, բայց իրենք հո գիտեն:

– Ինչպե՞ս չգիտենք, ոչինչ չլինի՝ ամեն օր եթերից մեր արժանիքներն ենք գովերգում:

Հակառակվեցի, որովհետև Կարլեն Դալլաքյանը կարծես թե պատրաստվում էր ինչ-որ հանդիպման գնալ, իսկ ես ուզում էի նրան մի քիչ բարկացնելով ավելին իմանալ:

– Չգիտենք կամ ձևացնում ենք, թե չգիտենք: Մեր իմացածը միայն ճառն է:

Նա խոսքն ընդհատեց, երևի զգաց, որ շատ խիստ է արտահայտվում: Բայց վճռականորեն շարունակեց, իրոք բարկացած էր:

– Մի օր եկեք Ակադեմիա, կտեսնեք, թե անվանի պատմաբաններն ինչ անհեթեթություններ են խոսում մեր ժողովրդի, նրա հերոսների, մշակույթի մասին: Կարծես թշնամիներ լինեն: Մեր ամբողջ պատմագիտությունը հարկավոր է մի լավ լվանալ: Այս երկիրը մինչև ամենափոքր քարը գաղտնիք է, որի բացահայտումով պարզ կդառնա, թե ինչու են ուզում մեր տեղը գրավել: Պեղել, հայտնաբերել և աշխարհին ցույց տալ: Դիմանալ և ստեղծագործել: Հիշել և պայքարել: Ահա թե ինչ պետք է անենք: Այո, դա արդեն փրկության ծրագիր էր:

– Դե, հարցազրույցի համար շնորհակալություն,-ժպտաց նա,-խնդրում եմ ժամը նախօրոք ասեք:

– Ես եմ շնորհակալ:

Քիչ է ասել, թե շնորհակալ էի, երախտապարտ էի հենց թեկուզ նրա համար, որ մեր կողքին այդպիսի անհատականություն է ապրում, այն էլ՝ կենտկոմի նախկին քարտուղար ու նաև՝ բանասիրական գիտությունների դոկտոր, սփյուռքի ու հայ ժողովրդի պատմության գիտակ, իսկ ամենագլխավորը՝ անկեղծ հայրենապաշտ:

Մեր այս և հետագա մի քանի հանդիպումների մասին ես շատ երկար եմ մտածել, գրքեր ու փաստաթղթեր քրքրել, տողատակերում փորձել պրպտումներ անել: Անկախությունից անմիջապես հետո սկիզբ առած արտագաղթն այլ կերպ չէի ընկալում, քան Կարլեն Դալլաքյանից ստացածս դիտանկյունով:

Հայերի՝ հայրենիքից փախչելու այդ մղումը ինձ միշտ էլ անբնական է թվացել ինչպես մերոնց տրվող արտոնությունների, այնպես էլ երկիրը ողողած հակապետական քարոզչության ու հեղափոխական նկրտումների պատճառով: Այսօր էլ արտոնություններով մեր ջահելներին Ռուսաստանն է գայթակղում:

Չնայած համանման խոհերին՝ 1984-ից ի վեր ինձ հուզող տպավորությունները թղթին հանձնելու ցանկություն չէր ծնվում: Նոթատետրս վերընթերցելու առիթը Մերձավոր Արևելքում կատարվող արյունալի իրադարձություններն են, որոնց հետևանքը կրկին… հայերի արտագաղթն է:

Այն գաղտնիությունը, որով 1980-ականներին շղարշված էր հայերին բնօրրանից արտաքսելու տմարդի ծրագիրը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ (կարծեմ ԱՍԱԼԱ-ի առաջին գործողությունը հենց չարաբաստիկ ԱՆՉԱ-ի դեմ է եղել): Գաղտնիքներ չկան նաև Հայաստանի անցյալի ուսումնասիրման ոլորտում. յուրաքանչյուր օր մի ծածկոց է ընկնում մեր պատմության մութ ծալքերից ու ապացուցում այս հողի ու նրա բնիկների անքակտելի կապը: Եվ կրկին խոսակցություններ կան Հայոց բնաշխարհը, միաժամանակ՝ մերձակա արաբական տարածքները հայերից պարպելու մասին:

Փառք Աստծո, հիմա այնքան երկիր ենք, որ մեր ազգակիցներին ինքներս ենք ընդունում, բայց ցավը դրանից չի թուլանում, արհավիրքը չի վերանում:

Ընդհակառակը՝ Լեռնաշխարհի հավակնորդներն այդ մասին խոսում եմ բացեիբաց ու լկտիորեն, գրքեր են բստրում, քարոզչական ու քաղաքական հարձակումներ գործում, բանը հասել է հայկական գենը սեփականելու ջղաձգումներին:

Այն գանձը, որի մասին ակնարկում էր Կարլեն Դալլաքյանը, գրեթե ամբողջովին բացահայտված է՝ սա է բանական մարդու և քաղաքակրթության սկզբնակետը, երկուսն էլ ՀԱՅ անունն ունեն ու կրկին… հալածված են:

Հալածյալների խիտ շարքերն այսօր ավելացրել են արաբները, ովքեր հեղեղի նման դուրս են արվում իրենց բնիկ տարածքներից ու քշվում եվրոպական երկրներ: Մարդափոխման սույն դավադրության հետևանքները բացարձակապես անկռահելի են:

Գոնե հիմա պարտավոր ենք բացել այն խաղաթղթերը, որոնք շարունակում են շրջված մնալ: Շատ իմանալու, քիչ խոսելու ժամանակն անցյալում է: Իսկ լավագույնն իհարկե խելքով գործելն է, մանավանդ մենք պետք է դա անենք, քանի որ ցանկացած վայրում կատարվող աղետ ուղղակիորեն մեր գլխին ենք զգում: Մի փրկարար լուծում անպայման պետք է լինի: Կարլեն Դալլաքյանը դեռ երեք տասնամյակ առաջ հայ սերունդներին այդ գաղափարին էր տրամադրում:
Հրաչուհի Փալանդուզյան

magaghat.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ