28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավետարանն ընթերցեք առանց հակառակաշունչ ոգու. մեծերը` Աստծո մասին

«Երբ Ավետարանը վերցնենք իր պարզ ինքնության մեջ, ընթերցենք առանց հակառակաշունչ ոգու և կամ նախապաշարյալ ըմբռնումների, ապա այն անսխալ մի ուղեցույց կլինի հավատացյալի համար՝ իր գերբնական խորհուրդներով, բարոյախոսի համար՝ իր անսխալական պատկերներով, կենցաղագետի համար՝ իր ուղիղ սկզբունքներով, հաջողության մեջ՝ իր խոհական խրատներով, ձախողության մեջ՝ իր սրտապնդող մխիթարություններով:

Հիսուսի տնօրինական պատրաստությունների լրումը պակաս պիտի լիներ, եթե մարմնի փորձությունների հետ հոգու փորձություններ էլ չունենար և եթե իր անձնական փորձառությամբ ցույց չտար, որ մարմնի ճնշումը զորացնում է հոգին, և թե մարդու հոգին ավելի ուժեղ է դառնում, երբ տկարանում է մարմինը: Այս է միայն Հիսուսի փորձությունների նպատակն ու բացատրությունը և ոչ թե մեզ համար, որ Հիսուսի ով լինելը լավ գիտենք, թե ստույգ ինչ է, և թե Հիսուս փորձությունների չէր կարող ենթարկվել, նաև որ սատանայական փորձություններին հաղթելը Հիսուսի համար չէր կարող նշանակություն ունենալ»:

ՕՐՄԱՆՅԱՆ Մաղաքիս – (1841-1918), հայ աստվածաբան, բանասեր, պատմաբան, հայագետ, հրապարակախոս: Հայ հոգևոր գրականության ուշագրավ երկերից է «Համապատումը» (1911): Հայ եկեղեցու պատմությանը և դերին է նվիրված նրա «Ազգապատում» աշխատությունը, որն իր թերի կողմերով, պատմագիտական վիճելի հայացքներով հանդերձ, իբրև հայ կյանքի յուրօրինակ հանրագիտարան, բազմաթիվ առումներով այսօր էլ մնում է չգերազանցված:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ