Վթարված ավտոբուսի տուժածներն ու զոհերի դիերը տեղափոխվել են Երևան
Երեկ երեկոյան, ժամը 21.55-ի դրությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի զոհերի դիերը եւ տուժածներին տեղափոխող ինքնաթիռը:
Վիրավորներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հարազատները, հոգեբաններ, բուժաշխատողներ: Ոմանք օդանավակայանից միանգամից հիվանդանոցներ են գնացել։
ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980 թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961 թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985 թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972 թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992 թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966 թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964 թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960 թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998 թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971 թ.):
Ժամը 08.18-ի դրությամբ ԲԿ-ում են գտնվում Ս. Մկրտչյանը, Ն. Երեմիշյանը, Կ. Սաֆարյանը, Ռ. Անտոնյանը և Կ. Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: