09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Կրծողների դեմ պայքարը շարունակվում է

Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամսյա միջոցառումները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:

Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք է:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ