15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոստանջյանին նորից մերժեցին

Հայաստանի կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 5-ին հրավիրված Կառավարության հերթական նիստի ժամանակ ,  այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Թուրքային դատապարտելու մասին օրինագիծը։

Ինչպես ասված է ՀՀ ԱԳՆ եզրակացության մեջ, Կառավարությունը նպատակահարմար չի գտնում օրինագծի ընդունումը։

«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ասվում է, որ  Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից։

Հայ ժողովուրդը ճանաչում է պատմական Հայաստանի հողերի նկատմամբ իր անքակտելի իրավունքը եւ պահպանում է տարածքային, բարոյական եւ նյութական պահանջների իրականացման ձգտումը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ