20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դեղերի թանկացումներն աննշան են լինելու

”Դրամի, փոխադրումների ու այլ հարցերի հետ կապված` որոշ դեղեր թանկացել են 6-8-%-ով: Փոխարենը մեծ քանակությամբ դեղեր էժանացել են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ դեղերի մեծամասնությունը թանկացել է, ասաց Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նրա ներկայացմամբ`դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները միմյանց հետ ներքին պայմանավորվածություն ունեն սպառողի համար ապահովել հենց այս պահին գոյություն ունեցող գները: Իսկ թանկացումներ եթե լինեն էլ, Զաքարյանի հավաստմամբ, շատ քիչ են լինելու:

Միության տնօրենը նաև ամփոփեց տարին ու հայտնեց, որ այս տարի ոլորտում գրանցվել է 13-14% աճ, իսկ արտահանումը ևս աճել է 9-10%-ով:

  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ