15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանն ամրապնդեց պաշտպանական ներուժը

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի համոզմամբ, անցնող տարում Հայաստանը կարողացավ ամրապնդել պաշտպանական ներուժը: Մասնավորապես, որոշ զինատեսակներ, հեռահար խոցման “Սկադ” հրթիռները, ցուցադրվեցին Ստեփանակերտի զորահանդեսի ժամանակ, նաեւ Երեւանում: Սա, թերեւս Ադրբեջանում չէր կարող աննկատ մնալ:

Փորձագետը կարեւորեց նաեւ զորավարժությունների կազմակերպումը՝ թշնամու ագրեսիան զսպելու տեսակետից:“Զորավարժությունների մեկը տեղի ունեցավ ՀԱՊԿ շրջանակներում, մյուսը` ԼՂՀ-ում: Դրանք թշնամուն խաղաղություն պարտադրելու նպատակ ունեին: Այդ զորավարժությունների սցենարը այնպես էր մշակված, որ հայկական ուժերը կարողանան հետ մղել հակառակորդի հանկարծակի գրոհը,եւ գործողությունները տեղափոխելով հակառակորդի տարածք` հասնել մինչեւ Կուր գետը”,-ասաց նա: Իհարկե, տարին զերծ չէր Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից: Ջամալյանի համոզմամբ, թշնամին ցանկանում էր, կորուստներ տալով, մեզ ստիպել, որ որոշակի զիջումներ անենք. “Սակայն դրան մեր պատասխանը եղավ հակադիվերսիոն համակարգի ձեւավորումը,որը թույլ չի տալիս, որ թշնամին աննկատ մոտենա հենակետերին,եւ այն դարձել է յուրօրինակ ամրոց”,-ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ