26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուսանողների հետ շփման 10 կանոն

ՀՊՏՀ դասախոս Կարեն Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 10 կանոն, որոնցով պետք է առաջնորդվի դասախոսը ուսանողների հետ շփման ժամանակ:

”1. Եղի՛ր անկեղծ ամեն իրավիճակում: Մի՛ տուր պատասխաններ, որոնց վրա վստահ չես:
2. Երբեք անձնական վիրավորանք մի՛ հասցրու: Վատ ուսանողներ չեն լինում, լինում են անհետաքրքիր դասախոսներ:
3. Լսարան մտնելուց առաջ կոշիկներդ միշտ մաքրի՛ր: Բացառությամբ, եթե շինարարությամբ զբաղված չես:
4. Դասից ուշացած ուսանողներին միշտ ներս թող: Վերջին 5 րոպեն կարող է փոխել ամենամթագնած ուղեղը:
5. Ամբիոնի մոտ մի՛ կանգնիր և մի՛ թելադրիր: Դա բթացնում է ուսանողների միտքը:
6. Մի՛ սաստիր ուսանողներին քննություններով: Վախը փորացավ է առաջացնում:
7. Ուսանողներին դիմի՛ր անուններով: Իրենք շոյվում են դրանից և բարձրանում է նրանց ինքնագնահատականը:
8. Մի՛ կաշառվիր: 
9. Ուսանողին ճանաչիր ըստ իր լսած երաժշտության:
10. Պահի՛ր այս 9 պատվիրանները, որպեսզի լսարանում անցկացրած 80 րոպեներդ ձանձրալի ժամերից վերածվեն իրադարձության”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ