Ի՞նչ է սպասվում Գյումրիում. բաց տեքստով
«Չենք անցկացնի» նախաձեռնության երեկ` հոկտեմբերի 30-ին, հրավիրված հանարահավաքը, ըստ էության, չարդարացրեց կազմակերպիչների սպասելիքները: Նրանք փորձում են «մեղքը» բարդել անձրևի ու եղանակային վատ պայմանների վրա:
ՀԺԿ-ականները պնդում են, որ ամեն բան նորմալ էր: Այդ թեմայով Heraran.am-ի հետ զրույցի ժամանակ` ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը նշեց .«Մենք սպասում էինք ավելիին, բայց այն ինչ տեղի ունեցավ այդ եղանակային պայմաններում մեզ բավարարում է։ Մարդիկ եկան և մենք նկատեցինք, թե ինչպիսի դժգոհություն կա։ Ինչպիսի մերժում կա այդ փոփոխությունների նկատմամբ»:
Հարցին, թե հնարավոր է անվստահությունն է պատճառը, որ մարդիկ չենք հավաքվում` Մինասյանը պատասխանեց. «Մարզային այցելությունները ցույց են տալիս, որ անվստահություն չկա, ուղղակի բոլոր տեղերում, որտեղ, որ եղել ենք, որտեղ որ չենք եղել, արձագանքներ ենք ստանում, միևնույն է կեղծվելու է ամեն ինչ, այժմ մենք պետք է այնպես անենք, որ այդ կարծիքը մարդկանց մոտից վերանա»,-ասաց Մինասյանը։ Նա տեղեկացրեց, որ «ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի բոլոր մարզային կառույցները դարձել են «ոչ»-ի շտաբեր և այդ շտաբների քանակը բավարար է, որ իրենք մարզերում` ակտիվ «ոչ»-ի քարոզարաշավ անցկացնեն»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ճակատներից մեկը՝ «Նոր Հայաստանի» հանրային փրկության ճակատը վաղը Գյումրիում անցկացնելու է հանրահավաք: