10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոլոր մրցակիցները արժանի են. Րաֆֆին Բագրատյանի թեկնածության մասին

”Ազատ, անկախ, միացյալ՛՛ և ՛՛Մեկ անգամ միասին՛՛, սրանք նախագահի ապագա թեկնածու՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսներն են: ՛՛Կագախոսները կարող են լինել մի քանիսը, բայց գործը մեկն է՛՛,-մի քանի կարգախոսների առկայության մասին այսօր ՛՛Ժառանգության՛՛ համագումարում ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե դեռ ուժի մեջ է ՛՛Սարեր ենք շարժելու՛՛ կագախոսը, Հովհաննիսյանն ասաց՝ այո: 

Այն մասին, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այդպես էլ ոչինչ չասաց, և հուսախաբ արեց համակիրներին, Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, բայց բոլորին հաջողություն է մաղթում:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք Հովհաննիսյանը արժանի մրցակից համարում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին, ՛՛Ժառանգության՛՛ նախագահը պատասխանեց. 

՛՛Բոլոր մրցակիցները արժանի են, բայց ժողովուրդն այս անգամ իր վճռական խոսքն ասելու է՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ