՛՛Ժառանգության՛՛ համագումարին միայն իրենք են եկել
Քիչ առաջ ՛՛Արմենիա Մարիոթ՛՛ հյուրանոցում մեկնարկվեց ՛՛Ժառանգության՛՛ կուսակցության քաղաքացիական հավաք-համագումարը: Այն բաց է, սակայն քաղաքական մյուս ուժերից այստեղ ներկաներ չկան:
Ներկա են ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը՝ տիկին Արմինեն, կուսակցության վարչության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը այստեղ եկավ բոլորին ողջունելով: Ներկա փոքրիկները նրան ողջունեցին և նախապես շնորհավորեցին ապագա տոների կապակցությամբ:
Ապա Հովհաննիսյանը մոտեցավ լրագրողներին: Նրանց ողջունելուց հետո համաձայնեց պատասխանել մի քանի հարցի: Այն մասին, որ ոչ մի այլ քաղաքական ուժից այստեղ ներկաներ չկան, Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց. ՛՛Մենք բաց ենք բոլորի համար, բոլոր կուսակցությունների և քաղաքացիների համար, այդ իսկ պատճառով անհատական հրավերներ ոչ ոքին չենք ուղարկել՛՛:
12.47
Իրենց ելույթներով հանդես եկան կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը, Ստեփան Ջալալյանը: Նրանց խոսքով՝ իրենք գնում են դեպի ազատ ու անկախ Հայաստան, որտեղ լուծվելու են սոցիալական-տնտեսական խնդիրները: ՛Մենք խիզախությամբ անցնելու ենք այն ճանապարհը, որը բերելու է մեզ ազատ, անկախ և միացյալ Հայաստանին՛՛,-իր ելույթում ասաց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ներկաների ելույթները ուղեկցվում էին ազգային երաժշտական կատարումներոն: ՛
13.33 Կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ համագումարին նախապես հրավիրվել էին 115 պատվիրակներ, սակայն գրանցվել է 106-ը: Նշենք նաև, որ ՛՛Ժառանգությանն՛՛ իր ուղերձն էր հղել նաև ԵԺԿ Ֆիլֆրեդ Մարտենսը: Նա նշել է, որ ՛՛Ժառանգությունն՛ ու ԵԺԿ-ն կիսում են նույն արժեքները՝ ասելով ՛՛Հայաստան ապագան Եվրոպայում է՛՛:
14:52 ”Ժառանգություն” կուսակցությունը միաձայն որոշեց նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: