Տեր-Պետրոսյանին դիմավորեցին ծափահարություններով. Մեկնարկեց ՀՀՇ համագումարը/վիդեո/
Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը: Հրավիրված են հյուրեր նաեւ այլ քաղաքական ուժերից:
Համագումարի օրակարգում երեք հարց են՝ ՀՀՇ վարչության հաշվետվությունը, բանաձեւերի ընդունում, վարչության ընտրություններ:634 պավիրակ է մասնակցում համագումարին, վեց մարզերի պատվիրակներ դեռ ճանապարհին են:
ՀՀՇ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին պատվիրակները դիմավորեցին հոտնկայս եւ ծափահարություններով:
Այստեղ են “Ժառանգություն”-ից Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, “Ժողովրդավարական Հայրենիք”-ից Պետրոս Մակեյանը, ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետուհի Լյուդմիլա Սարգյսանը: Վերջինս ողջունեց համագումարը եւ ասաց, որ այս համագումարը ՀՀՇ-ինը չի, այլ ՀԱԿ-ի համագումար կարելի է համարել, եւ ժողովուրդը սպասում է որոշման, թե ինչ կասի համագումարը: “ՀԱԿ-ը ունի շատ արժանավոր թեկնածուներ, ովքեր կարող են առաջադրվել: Բայց կա մի մարդ, որ ունակ է մեզ բոլորիս առաջնորդելու: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է”,-ՍԴՀԿ-ի անունից ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նկատենք, որ դահլիճում քանի հնչում է Տեր-Պետրոսյանի անունը, հետեւում են երկարատեւ ծափահարությունները: