Ջուր չի լինի
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռի 1-ից-13 եւ 15-ից-17 փողոցների, Ծարավաղբյուրի, Աղասու, Զաքյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Հասրաթյան փողոցի այգիների, Զ. Սարկավագի փողոցի մասնավոր տնատիրությունների, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, 2/21, 54/1, 54/2, 54/3, 54/4, 54/5, 54/6, 106/1, 106/12 բազմաբնակարան շենքերի, 117, 119, 121, 123, 125, 125/1, 127, 127/1 շենքերի` իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղու 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի եւ գազալցակայանի, «Շամպայն գինիների», «Կոկա-Կոլա» գործարանների, «Էլնոր» ՍՊԸ, Ֆանարջյան փողոցի մասնավոր տնատիրությունների, 2-րդ նրբանցքի և Սրտաբանական կենտրոնի, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: