06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Օմբուդսմենը կոչ է անում իրեն չդարձնել քավության նոխազ

«Եթե իմ եզրակացությունները տանեի Նորվեգիա, այնտեղ հասարակությունը ցնցումների մեջ կընկներ: Այսինքն՝ ոչ թե իմ եզրակացությունն է թույլ, այլ հասարակությունն է մի քիչ ավելի ցնցումներն արհամարհող, չլսող, մի քիչ խուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորների մեղադրանքներին:

Նա վստահություն հայտնեց, որ օմբուդսմենների շատ ավելի մեղմ զեկույցներ մյուս հասարակություններում ցնցումներ են առաջացնում: Ըստ նրա՝ մեր հասարակության «քիչ ցնցվելը» օմբուդսմենի մեղավորությունը չէ:

«Խորհուրդ կտամ «ցնցողներին» ոչ թե ԱԺ-ում ամբիոնի մոտ «օդը ցնցել», այլ գնալ ու իսկապես գործ անել և չփորձել օմբուդսմենին մեղավոր դարձնել իրենց չհաջողված գործերի համար: Սա վերաբերվում է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր այն պատգամավորներին, ովքեր փորձում են հիվանդ գլխից խնդիրը փոխանցել առողջ գլխի վրա»,- մանրամասնեց Անդրեասյանը:

Վերջում նա կոչ արեց իրենց կառույցը գործիք կամ քաղաքական խաղերի մասնակից չդարձնել, իսկ ինչ վերաբերում է իրեն, ինքը նման քայլի չի գնա, հակառակ դեպքում պատրաստ է հրաժարական տալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ