01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ են ծեծել Սամսոն Ղազարյանին.մանրամասներ

«Գործը Երևանի քաղաքային վարչությունից  տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Ինձ տեղեկացրել են, որ օրերս կհրավիրվեմ բաժին: Միգուցե առերեսում լինի կասկածյալի հետ: Համենայնդեպս ինձ վրա հարձակված մարդուն ես չեմ ճանաչել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:

Նշենք, որ օրերս՝ Երևանում   հարձակվել և ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին:

Հարձակման պատճառները Ղազարյանը չի ուզում քննարկել.«Այդ մասին հիմա չեմ ուզում խոսել: Սպասենք նախաքննության ավարտին :

Ղազարյանը ընդգծեց, որ հարձակվողը մեկ հոգի է եղել և նա արդեն հրավիրվել է Արաբկիրի բաժին:

Հիշեցնենք, որ կատարվածի առիթով  հոկտեմբերի 21-ին Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել «Սյուն Էներգո Շին» վարչության 34-ամյա աշխատակիցը, ով ծեծի էր ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին :

Կասկածյալը՝ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ