09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով

Թուրքիայի վարած քաղաքականությունը թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա նշեց, որ Թուրքիան, ունենալով ներքին եւ արտաքին խնդիրներ, ակտիվություն է ցուցաբերում Հարավային Կովկասում։ Մասնավորապես ակտիվացել է Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ շատացել են ադրբեջանա-թուրքական ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցերը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ քաղաքագետը նշեց, որ դրանցում դրական որևէ փոփոխություն չի ակնկալվում:

«Թուրքիան այժմ ժամանակ եւ ռեսուրսներ չունի, որպեսզի զբաղվի Հայկական հարցով: Մեզ պետք է հիմնականում անհանգստացնի այն, որ Երևանից երկու տասնյակ կիլոմետր այն կողմ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, որը չի կարող չընկալվել որպես սպառնալիք»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ