21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, որպեսՀԱՊԿ-ումնախագահողերկիր, պատրաստէսերտորենհամագործակցելգործընկերներիհետ՝ինպաստՀավաքականանվտանգությանմասինպայմանագրիդրույթներիապահովման:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: ԱԺփոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանականսահմանիերկայնքովեւ ղարաբաղա-ադրբեջանականշփմանգծում արձանագրվել է լարվածության աճի միտում:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչքաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը: Զրուցակիցներն անընդունելի են համարել հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գալիք տարվա գարնանըՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստն անցկացնել Երեւանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ