04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սպասում են Սերժ Սարգսյանի պատասխանին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալները ժամանակավորապես դադարեցրել են հացադուլը՝ սպասելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը:

Հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 5 -րդ օրն էր ինչ անժամկետ հացադուլ  էին հայտարարել 50 ցմահ դատապարտյալներ, որոնց հարազատները պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել: Նրանք համապատասխան նամակով դիմել են նախագահին:

««Նուբարաշեն» ՔԿՀ-ն ապատեղեկատվություն է տարածել, խեղաթյուրել տեղեկատվությունը՝ ասելով, թե դատապարտյալներն ուղղակի դադարեցրել են հացադուլը, սակայն դատապարտյալները դադարեցրել են ժամանակավորապես, ինչն էական նշանակություն ունի, քանի որ եթե չի նշվում ժամանակավորապես տերմինը, նշանակում է գործընթացը կանգ է առել»,- մանրամասնեց Մեջլումյանը՝ հավելելով, որ դատապարտյալների հարազատները նամակ են գրել, թե՛ ՀՀ նախագահին, թե՛ ՔԿՀ-ի պետին և տեղեկացրել, որ դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ