23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում միանշանակ չեն վերաբերում Արա Աբրահամյանին

Հնաբնակ ՀՀԿ-ական, կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը միանշանակ չի վերաբերում հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրած Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտաիր է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2017 թվականի խորհդրարանական ընտրություններին:

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր նախասիրություններով փորձել համախմբել ուժերի կամ  քաղաքական ուժ ստեղծել և խնդիրներ լուծել: Այս առումով ամեն ինչ նորմալ եմ համարում, բայց այդուհանդերձ նա ՀՀ քաղաքացի չէ: Այդ առումով միանշանակ չեմ կարող այդ հարցին վերաբերվել»,- մանրամասնեց Մինասյանը: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանն ասուլիսի ժամանակ ասել էր, թե Պուտինն իրեն հանձնարարություններ է տալիս, ինքը կատարում է և ավելացրել, որ Պուտինը միշտ ճիշտ է:

Այս հարցի առնչությամբ խնդրեցինք Մինասյանի մեկնաբանությունը. «Նա ՀՀ քաղաքացի չէ, եթե որևէ մեկը ուզում է զբաղվել քաղաքականությամբ, կարող է փոխել քաղաքացիությունը»: Պատասխանելով հարցին` արդյոք դաշտում կա կադրերի պակաս, եւ Աբրահամյանը փորձում է այդ բացը լրացնել` ՀՀԿ պատգամավորն ասաց.

«Քաղաքական ուժերի կամ կադրերի պակաս միշտ էլ կա, որպեսզի որևէ քաղաքական ուժ իրեն դափնիների վրա հանգսիտ չզգա. միշտ իր ծոծրակին զգա ուրիշ քաղաքական ուժերի կամ գործիչների շնչառությունը»:  Մինասյանը նախընտրեց չշտապել` տեսակետ հայտելու` հնարավոր է Աբրահամյանը համալրի ընդդիմադիր բլոկը: Ասաց` նախ թող կուսակցությունը ծնվի, հետո հայտնի կդառնա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ