«Ում կխփի կինդեր սյուրպրիզը»
Քաղաքական դաշտի անսպասելի «կինդեր սյուրպրիզի»` Արա Աբրահամյանի քաղաքական մոտիվացիայի եւ դրա հետեւանքների շուրջ զրուցեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
«Եթե Արա Աբրահամյանը ստեղծի կուսակցություն և կուսակցության միջոցով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա նա մրցակից կլինի բոլոր այն ուժերին, որոնք ԵՏՄ-ին միանալուն կողմ են քվեարկել: Արա Աբրահամյանը կտանի նրանց ձայները, հետևաբար վտանգ է ներկայացնում միայն այդ դաշտի քաղաքական ուժերին, մյուս դաշտի քաղաքական ուժերի համար նա վտանգ չի ներկայացնում»,- Մարուքյանը հիշեցրեց, որ ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կուսակցությունները: Մարուքյանը ընդգծեց, որ Արա Աբրահամյանը կարող է տանել հենց այդ ուժերի ձայները:
Որքանով «Լուսավոր Հայաստանը» կտուժի Արա Աբրահամյանի քաղաքականություն մուտքից: Մարուքյանը վստահեցրեց` իրենք ուրիշ դաշտում են գտնվում և իրենց ընտրողը Արա Աբրահամյանին ձայն չի տա: Գուցե քաղաքական կադրերի պակասն պատճառը, եւ Արա Աբրահմյանը որոշել է լրացնել այդ բացը: Մարուքյանը նշեց, որ այն դաշտում, որտեղ Աբրահամյանը ցանկանում է խաղալ, կադրերի պակաս չկա, բայց թարմության պակաս կա: