15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ալյանսում» համոզված են՝ «ոչ»-ն իրեն ուսերի վրա են տանում

ԱԺ ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի ընդգրկված պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այս պահի դրությամբ հարցազրույցներ չի տալիս: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Վերջինս, խոսելով «Ալյանիսի» անունից՝ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Նոր Հայաստան» փրկության ճակատի և «Ալյանսի» հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել:

«Ինչպես գիտեք՝ «Ալյանսը» դեմ է Սահմանադրական փոփոխությունների այս նախագծին և այդ «ոչ»-ն «Ալյանսն» իր ուսերի վրա տանում է: Ինչ վերաբերում է համագործակցության, մենք պատրաստ ենք օժանդակելու ցանկացած նախաձեռնության, որը «ոչ»-ի գաղափարը կրողն է:Այդ ուղղությամբ բանակցությունները տարվում են թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական կուսակցությունների հետ  նաև այլ թեմաների շուրջ: Ավելին՝ Տիգրան Ուրիխանյանն իր ելույթներից մեկում կոչ արեց ոչ իշխանական ուժերին ձևավորեն կոնսոլիդացիա և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, այդ թվում՝ «ոչ»-ի շուրջ»,- մանրամասնեց մամուլի խոսնակը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության վարչության ներկայացուցիչները մասնակցել են «Չեք անցկացնի» նախաձեռնության Գյումրիի և Երևանի հավաքներին:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք «Ալյանսը» կիսում է արտահերթ նախագահական և խորհրդրարանական ընտրություններ անցկացնելու «Նոր Հայաստանի» պահանջները՝ Վարդան Քոչարյանն ասաց.

««Ալյանս» կուսակցության պաշտոնական տեսակետն է, որ երկրում  առկա է անարդյունավետ կառավարում, իսկ անարդյունավետ կառավարողներն էլ պետք է հեռանան և իրենց տեղը զիջեն առավել արդյունավետ կառավարողներին. սա է մեր մոտեցումը»:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը դեմ էր քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ