29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմաց տվեք

Մինչ օդերեւութաբանները հոկտեմբերին սպասվող ցրտահարության մասին են ահազանգում, քաղաքական դաշտում սրացումներ` գոնե մոտ ապագայում չեն նշմարվում:

Արդեն հայտնի է Սահմանադրության հանրաքվեի օրը, քարոզչության մեկնարկն էլ տրված է, սակայն «այո»-ի և «ոչ»-ի ճակատների ձեւավորումը սաղմնային վիճակում է: Քաղաքական ուժերը չեն շտապում շտաբներ ստեղծել և անցնել ակտիվ քարոզարշավի: Այս առնչությամբ որոշակի ինֆորմացիա արդեն հայտնի է:

Մասնավորապես այն, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշել են հանդես չգալ միասնական «այո»-ի ճակատով, այլ քարոզչությունն իրականացնել առանձին-առանձին: Իշխող «Հանրապետականը» դանդաղ է շտապում: Եթե դեռևս հայտնի չէ, թե ինչպես են պատրաստվում ծավալել քարոզարշավը ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, ապա ՀՅԴ-ն բացել է փակագծերը` հայտարարելով, որ կուսակցությունը ստեղծել է 20 հոգանոց հանձնախումբ, ովքեր կմշակեն քարոզչության ծրագիր:

ՕԵԿ-ը իր «Հայկական վերածնունդ» քաղաքական և հասարական միավորով հայտարարել է, որ հաստատ «կողմ» չի լինելու, իսկ թե որ ճակատին կմիանա` ակտիվ կլծվի «ոչ»-ի քարոզին, թե կմնա դիտորդի դերում, առայժմ անհայտ է: Քվեարկության ժամանակ իրենց ձայները կիսվեցին. երեք պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:

Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատին, ապա այն իր քարոզարշավը սկսել է դեռ նախորդ ամսվանից հանրահավաքների և քարոզչական նյութերի տարածման միջոցով: Միայն թե քարոզչությամբ զբաղվում է ոչ թե քաղաքական որևէ ուժ, այլ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որի հանրահավաքներին մասնակցել են նաև «Հիմնադիր խորհրդարանը», «Ժառանգությունը», ՀԺԿ-ն և ՀԱԿ-ը:

Պայմանական «ոչ»-ի ճակատն էլ դեռ վերջնական կազմավորված չէ, քանի որ նոր Սահմանադրության դեմ խոսում են առավելապես ոչ թե քաղաքական ուժեր, այլ անհատներ, մարդ-կուսակցություններ և հայտնի չէ, թե քննադատությունից զատ պատրաստ են արդյոք քարոզարշավի մասնակցել: Խոսքը գնում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, Անի Զախարյանի մասին:

Միանշանակ չեն նաև խորհրդարանական ուժերի մոտեցումները: Մասնավորապես «Ժառանգություն» 5 հոգանոց խմբակցությունից միայն մեկ պատգամավոր` Զարուհի Փոստանջյանն է, որ կոչ է անում ակտիվ պայքար ծավալել, թեեւ «Ժառանգություն»-ը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությամբ որոշել է «ոչ»-ի ճակատում գրավել իր տեղը: Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Հանրային փրկության ճակատի» անունը կփոխարինվի «Նոր Հայաստան»-ով: Այս ճակատում հանդես կգան Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հիմնադիր խորհրդարանից Ժիրայր Սեֆիլյանը:

Նույն իրավիճակն է նաև ՀԱԿ-ում, թեև 7 հոգանոց խմբակցությունում 6 պատգամավոր դեմ քվեարկեց, սակայն նրանցից ոչ բոլորն են խոսում «ոչ»-ի համար ակտիվ քարոզչություն իրականացնելու դիրքերից: Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի մասին, ով թեև դեմ է նոր Սահմանադրությանը, սակայն դեռ չի պարզաբանել, թե իր «Քաղաքացիական պայմանագրով» կգնա ակտիվ քարոզարշավի, թե ոչ:

«Ոչ»-ի ճակատի «դե ֆակտո» մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ծայրահեղ քննադատության ենթարկեց փոփոխված Սահմանադրությունը` այն կապելով երկրի լինել չլինելու հետ:

Որքանով է ժողովուրդը հաղորդակից սահմանադրական աժիոտաժին ցույց կտա ժամանակը: Այս պահին խոր լռություն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ