15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանը հերքում է ինքն իրեն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն հայտարարեց, որ Սահմանասրական փոփոխությունների կողմնակիցները շատ քիչ են, չկա կոնսոլիդացիա, ապա նշեց, որ ՀԱԿ-ը միակ խմբակցությունն է, որը դեմ է քվեարկել:

Henaran.am-ը հակադարձեց, որ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «կողմ է» քվեարկել, ինչին ի պատասխան Զուրաբյանը հերքեց ինքն իրեն՝ նշելով, թե ինքն ասել է, ոչ թե քվեարկության, այլ որոշման մասին: Հետաքրքվեցինք, թե ճիշտ են մամուլի այն հրապարակումները, որ օրերս տիկին Սարգսյանի և իր միջև վեճ է տեղի ունեցել: Խմբակցության ղեկավարը սա եւս հերքեց :

Ճեպազրույցի ժամանակ Զուրաբյանը նշել էր նաև, որ Վենետիկի հանձնաժողովը կաշառված է և կան փաստեր, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ փաստերի մասին է խոսքը, խմբակցության նախագահն ասաց, թե այդպիսի բան չի ասել: Երբ լրագրողները հաստատեցին, որ հնչել է հենց նման ձևակերպումը, Զուրաբյանն ասաց, թե ասել է, որ ՍԴ նախագահի կաշառք տալու վերաբերյալ է խոսել, իսկ փաստերը հետագայում կհրապարակեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ