26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա միակ զենքն է …

Շատ տարիներ առաջ Սատանան որոշեց գլուխ գովել և ի ցույց դրեց իր զինանոցի բոլոր զենքերը։ Նա դրանք զգուշորեն տեղադրեց ապակե ցուցափեղկում և ամրացրեց դրանց վրա պիտակներ՝ նշելով, թե որը ինչ է և ինչ արժե։

Ինչ հավաքածու էր դա։ Այստեղ էր գտնվում և Նախանձի ոսկե դանակը, և Չարության մուրճը, և Ժլատության թակարդը։ Փայտիկների վրա գեղեցիկ ձևով շարված էին նաև Վախի, Գոռոզության և Ատելության բոլոր զենքերը։ Դրանք բոլորը դրված էին գեղեցիկ բարձերի վրա և հիացնում էին Դժոխքի բոլոր այցելուներին։
Իսկ ամենահեռու դարակի վրա դրված էր փոքրիկ, ուշադրություն չգրավող և բավականաչափ մաշված փայտե սեպ, որի վրա ամրացված էր «Հուսահատություն» պիտակը։ Ի զարմանս բոլորի՝ նրա արժեքը ավելի մեծ էր, քան բոլոր մնացած զենքերի արժեքը բոլորը միասին։

Այն հարցին, թե ինչու է Սատանան այդ զենքը մնացածից ավել գնահատում, նա պատասխանեց.

– Սա միակ զենքն է իմ զինանոցում, որի վրա ես կարող եմ հույս դնել, եթե մնացած զենքերը իրենց չարդարացնեն։

Նա քնքշորեն շոյեց փայտե սեպը և շարունակեց.

-Եթե ինձ հաջողվի այն մտցնել մարդու գլխի մեջ, նա կբացի դռները մնացած բոլոր զենքերի առաջ։

Այնպես որ, սիրելի՛ ընթերցող, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հուսահատվեք, քանզի ձեր ճանապարհին ինչ-որ տեղ միշտ մի լուսավոր կետ կա, որ դառնալու է ձեր կյանքի մասը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ