22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինքնասպան եղած գործարարից «քցվածները» պահանջում են

2015 թվականի փետրվարի 16-ին Նոր Հաճնի իր առանձնատանն ինքասպան էր եղել  «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանը: Գործարարին պատկանող «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները այսօր առաջին անգամ եկել էին Կառավարության շենքի մոտ վարչապետին հանդիպելու նպատակով։

«2007 թվականից մինչև օրս մեզանից ոմանք ամբողջությամբ, իսկ ոմանք էլ մասնակի կատարել են նշված շենքերում ձեռք բերված բնակարանների դիմաց նախնական պայմանագրերով նախատեսված վճարումները, վերանորոգել, կահավորել և փաստացի բնակվում են իրենց պատկանող բնակարաններում, բայց այսօր մեզ մեր տնից հանում են, քանի որ բնակարանները սեփականաշնորհված չեն, մեր անունով չէր, Ամիրխանյանը մեզ անընդհատ ասում էր, եկեք այսօր, եկեք վաղը ու այդպես չորս տարի մեզ տարավ բերեց, մինչև մահացավ ու մեզ նման փաստի առջև կանգնեցրեց»,-ասաց Սայաթ-Նովա 40/1 բնակիչներից Մանվել Մարգարյանը։

Տեղեկացնենք, որ ընկերության հետ նախնական պայմանագրեր կնքելուց ավելի ուշ բնակիչները տեղեկացել են, որ այդ ընկերությունների իրական սեփանակատեր Աբրամ Ամիրխանյանը  իրենց պատկանող և իրենց կողմից փաստացի օգտագործվող բնակարանները և տարածքները առանց բնակիչների գիտության գրավադրել է ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում:

«Մենք երկար տարիներ ի վեր ապրել ենք Խանջյան 29 հասցեում։ 2007 թվականին պայմանագիր ենք կնքել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի հետ, որ բնակարանը օտարում ենք, փոխարենը 3 տարի հետո նույն հատվածում մեզ ապահավում են բնակարանով։ Նախ երեք տարին դարձավ 7-տարի, անընդհատ ասում էինք սարքում են, կվերջացնեն, բայց նրա մահից հետո ամեն ինչ իրար խառնվեց։ Այս տարիների ընթացքում մենք վարձով էինք բնակվում, որի գումարը Ամիրխանյանն էր վճարում, բայց վերջին մի քանի ամիսներին այլևս գումար չուներ և մենք էինք վճարում»,-ասաց Խանջյան 29 շենքում բնակարան ստացողներից՝ տիկին Զենֆիրան։

Նրա  փոխանցմամբ՝իրենց շենքը գրավադրված է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ում։

Բնակիչներն այսօր կառավարությունից, վարչապետից պահանջում էին ստանալ պատասխան թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ «Հույսով լցված նամակ ենք հանձնելու, տեսնենք ինչ պատասխան կտան։ Միայն մի բան կարող ենք ասել, որ մենք այս ամենի զոհերն ենք ու մեր պահանջը արդարացի է, մենք պետք է մեր բնակարանները ստանանք»,-հավելեցին զայրացած քաղաքացիները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ